Մատչելիության հղումներ

Ճշտվել է Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը. Ոստիկանություն


Երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյան, արխիվ
Երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյան, արխիվ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճշտվել է երգիչ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե մի խումբ անձինք «Կասկադ»-ի տարածքում մոտեցել են Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

«Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար: Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG