Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վան Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։

Ըստ Նաղդալյանի, մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասաց ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։

Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG