Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը ԱՄՆ-ում հանդիպել է Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։

Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է իր այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ներկայացրել է հանձնախմբի ներկայիս աշխատանքները և նպատակները։

Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։

Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։

Կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG