Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահի խոսնակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման մասին լուրը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկատվությունն այն մասին, որ Սահակյանն այսօր հանդիպելու է Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ:

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի է ունենալու նման հանդիպում, «Ազատությանը» տեղեկացրել էին «Իմ քայլը» խմբակցությունից:

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG