Մատչելիության հղումներ

Տաջիկստանի բանտում անկարգությունների հետևանքով 32 մարդ է զոհվել


Բանտ Տաջիկստանում, արխիվ
Բանտ Տաջիկստանում, արխիվ

Տաջիկստանի բանտերից մեկում կիրակի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 32 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է երկրի արդարադատության նախարարությունը:

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մայրաքաղաք Դուշանբեից 25 կիլոմետր արևելք գտնվող կալանավայրում կիրակի օրը սկիզբ առած բախումների հետևանքով 29 դատապարտյալ և անվտանգության երեք աշխատակից է զոհվել:

Տաջիկստանի կառավարությունը պնդում է, որ անկարգությունները սկիզբ են առել, երբ բանտում իրենց պատիժը կրող «Իսլամական պետություն» խմբավորման նախկին զինյալները դանակահարել են բանտի աշխատակիցներից մի քանիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG