Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կոչ է արել այս տարվա սեպտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տարածվել է մի տեսանյութ, ըստ որի, կանցլերի տեղակալ Հայնց-Կրիստիան Ստրախեն շահավետ տնտեսական պայմանագրեր է առաջարկել ռուսաստանցի ներդրողին, ինչին ի պատասխան, ներդրողը ֆինանսական հովանավորություն է խոստացել:
Կանցլերի տեղակալը սկանդալի կապակցությամբ ժամեր անց հրաժարական է ներկայացրել:
Երեկ կանցլեր Սեբաստյան Կուրցն ասել է, որ այս իրավիճակից միակ ընդունելի ելքը կլինի խորհրդարանի արտահերթ ընտրությունը:
Սկանդալի կապակցությամբ երեկ մայրաքաղաք Վիեննայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել:
Ժողովրդական կուսակցության լիդեր Կուրցի կոալիցիոն կառավարությունում Ստրախեն ներկայացրել է աջակողմյան դիրքերից հանդես եկող Ազատություն կուսակցությունը, որը հայտնի է նաև այլազգիների նկատմամբ խիստ մերժողական դիրքորոշմամբ և ռուսամետ կոչերով: