Եվրատեսիլի 2019 թվականի երաժշտական մրցույթի հաղթող է ճանաչվել Նիդերլանդների պատվիրակ Դունկան Լոուրենսը:
«Երազանքս իրականություն է դարձել», - մրցույթից հետո ասել է հոլանդացի երգիչը, ով կատարել է Arcade երգը:
Իտալիան ներկայացնող Մահմուդը գրավել է երկրորդ տեղը, իսկ երրորդը՝ նվաճել է ռուսաստանցի Սերգեյ Լազարևը:
Երեկ Թել-Ավիվում ելույթ է ունեցել նաև մրցույթի այս տարվա պատվավոր հյուր Մադոննան:
Դունկան Լոուրենսն իր հաղթանակով ապահովել է Նիդերլանդներում հաջորդ տարվա Եվրատեսիլն անցկացնելու հնարավորությունը: