Մատչելիության հղումներ

«Թրամփի գործողություններում կան իմպիչմենտի առիթ պարունակող տարրեր»․ԱՄՆ կոնգրեսական


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Կոնգրեսական Ջասթին Ամաշը Միչիգանից դարձել է առաջին հանրապետական օրենսդիրն ով հայտարարել է, թե նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններում կան իմպիչմենտի առիթ պարունակող տարրեր:

Երեկ «Թվիթեր»-ի էջում օրենսդիրը գրել է, թե ամբողջությամբ ընթերցել է 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի խմբագրված զեկույցը:

Ջասթին Ամաշը նշել է, որ Թրամփի նախընտրական արշավի և ռուսական կողմի միջև հանցավոր կապ չի արձանագրել, սակայն արդարադատությունը խոչընդոտելու հարցը բաց է մնում:

ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը Մյուլերի զեկույցի հրապարակոումից հետո ասել է, թե չկան արդարադատությունը խոչընդոտելու մասով Թրամփին մեղադրելու հիմքեր:

«Ի տարբերություն Բարրի եզրահանգումներին, Մյուլերի զեկույցը վկայում է, որ նախագահ Թրամփը ներգրավված է եղել այնպիսի որոշակի գործողություններում և այնպիսի կեցվածքով, որոնք համապատասխանում են ինպիչմենտի հարց արծարծելու պահանջին»,- «Թվիթեր»-ում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ջասթին Ամաշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG