Մատչելիության հղումներ

Էրդողան. «Ս-400-ների գործարքը չեղարկելու հարց չկա»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե խոսք չի կարող լինել Ս-400 տեսակի հակաօդային պաշտպանության ռուսական արտադրության համակարգերը գնելու գործարքի չեղարկման մասին:

Ավելին, ըստ Էրդողանի, չնայած ամերիկացիների խիստ առարկություններին՝ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ ապագայում համագործակցել Ս-500 տեսակի համակարգեր արտադրելու հարցում:

«Ս-400-ների հարց չկա, դա այլևս կատարված գործարք է»,- երեկ ասել է Էրդողանը՝ Ստամբուլի ուսանողների հետ հանդիպման ընթացքում և ավելացրել.- «Ս-400-ներից հետո կլինի նաև Ս-500-ների համատեղ արտադրությունը»:

Նա նշել է, թե ակնկալում է, որ Վաշինգտոնը հավանություն կտա F-35 մարտական օդանավերի թուրք-ամերիկյան համատեղ արտադրությանը:

Միացյալ Նահանգները վերջերս նկատել է տվել, որ թուրքական կողմը կարող է զրկվել այդ հնարավորությունից, եթե ավարտին հասցնի Ս-400 գործարքը:

Թուրքիան ամերիկացիներից նաև պատվիրել է 100 միավոր F-35 տեսակի օդանավեր, սակայն Վաշինգտոնում մի խումբ օրենսդիրներ՝ մատնանշելով Ս-400 հակաօդային համակարգերի խնդիրը, պահաջել են մերժել թուրքերի հայտը:

«Հիմա Ամերիկայում որոշակի վերապահումներ են արտահայտում, բայց վաղ թե ուշ մենք կստանանք F-35-ները, դրանք մեզ չտրամադրելը Վաշինգտոնի համար անընդունելի տարբերակ է», - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG