Մատչելիության հղումներ

Օպերայի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները և ոստիկանները տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին, շենքում իրականացվել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG