Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները սրվում են


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման, արխիվ

Սաուդյան Արաբիան արաբական երկրների դաշնակիցներին կոչ է արել գումարել երկու արտակարգ համաժողով և քննարկել նավթարդունահանող կենտրոնների և նավթ փոխադրող բեռնատար նավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների խնդիրը:

Այդ կոչը հնչեցվել է տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի հիմնական մրցակից երկրի՝ Իրանի հետ հետզհետե սրվող հարաբերությունների օրերին:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդին և Արաբական լիգայի երկրներին առաջարկել է մայիսի 30-ին Մեքքայում գումարել արտահերթ ժողովներ և քննարկել Արաբական Միացյալ Էմիրությունների ափի մոտ Սաուդյան Արաբիային պատկանող չորս բեռնատար նավերի վրա դրոնների կիրառմամբ կատարված հարձակման խնդիրը:

Անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ նաև հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Ռիադի մոտակայքում գտնվող նավթամշակման գործարանը:

Գրոհների համար պատասխանատվություն են ստանձնել Իրանի հովանավորության ներքո գտնվող Եմենում տեղակայված հութի զինյալները, սակայն Իրանը հայտարարել է, թե ոչ մի առնչություն չունի այդ միջադեպերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG