Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը կալանավորելու միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց խուլիգանության մեջ մեղադրվող «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը:

Թավադյանը մեղադրվում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնության գործով: Օրեր առաջ Գասպարին դատարանի շենքում բողոքի ակցիա իրականացնելիս պլաստիկե շշով հարված էր ստացել դեմքին, ըստ մեղադրանքի՝ հարվածողը Թավադյանն է:

Քննչական կոմիտեն «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG