Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին


Դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակում է դատարանի որոշումը, Երևան, 18-ը մայիսի, 2019թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Նախկին նախագահը դատարան չէր ժամանել:

Դատավորը հինգշաբթի երեկոյան էր անցել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մինչ այդ Հայաստանի պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG