Մատչելիության հղումներ

Սպիտակի մոտակայքում 2-3 բալլանոց երկրաշարժ է գրանցվել


Այսօր տեղական ժամանակով ժամը 17:01 (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.84 աստիճան և արևելյան երկայնության 44.30 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Սպիտակ քաղաքից 3 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Սպիտակ քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG