Մատչելիության հղումներ

«Բրեքզիթ»-ի շուրջ ներբրիտանական բանակցությունները մտել են փակուղի


Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբին, պահպանողական վարչապետ Թերեզա Մեյ
Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբին, պահպանողական վարչապետ Թերեզա Մեյ

Բրիտանիայի խոհրդարանում ներկայացված կուսակցությունների բանակցությունները «Բրեքզիթ»-ի հարցով ապարդյուն են ավարտվել և այսօրվա դրությամբ մտել են փակուղի:

Ընդդիմադիր լեյբորիստների լիդեր Ջերեմի Քորբինը պահպանողական վարչապետ Թերեզա Մեյին պաշտոնական նամակով տեղեկացրել է, որ համաձայնության եզրեր այս պահին չկան:

Նա նշել է նաև, որ հետագա բանակցությունները նպատակահարմար չեն, քանի որ «կառավարության դիրքերի թուլությունը և անկայունությունն օրըստօրե ավելի տեսանելի է դառնում»:

Քորբինի նամակին նախորդել է վարչապետ Մեյի հնչեցրած խոստումն այն մասին, որ ինքը կազատի պաշտոնը, եթե խորհրդարանը հունիսին հաստատի «Բրեքզիթ»-ի փաթեթը:

Խորհրդարանը մինչ այդ արդեն երեք անգամ մերժել է փաթեթը: Եվրամիությունը և Բրիտանիան համաձայնել են «Բրեքզիթ»-ի մեկնարկը հետաձգել մինչև հոկտեմբերի 31-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG