Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել բեռնանավը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին խնդրել է միջնորդել Միացյալ Նահանգների կողմից առգրավված բեռնանավը վերադարձնելու հարցում:

Պաշտոնական Փհենյանն «ապօրինի» է որակել ամերիկացիների գործողությունները: Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, թե կալանքի տակ է վերցրել ածուխ փոխադրող նավը, քանի ածխի արտահանումը հակասում է ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմին:

Փհենյանը «գանգստերական քայլ» է անվանել բեռնատար նավի առգրավումը:

Այդ նավը նախ կալանքի տակ են վերցրել ապրիլին՝ Ինդոնեզիայի ափի մոտ, ապա դրա նկատմամբ հսկողություն են սահմանել ամերիկյան պատկան մարմինները: Ներկայումս նրանք նավը փոխադրում են դեպի ամերիկյան տարածքային ջրեր:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից ածուխ արտահանելու փորձը հակասում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG