ԱՄՆ Ավիացիայի դաշնային գործակալությունն ամերիկյան քաղաքացիական ավիաընկերություններին կոչ է արել խուսափել Պարսից ծոցի օդային տարածքից:
Այդ նախազգուշացումը պատճառաբանվում է տարածաշրջանում իրավիճակի վատթարացման և ամերիկա-իրանական հարաբերությունների կտրուկ սրման հանգամանքով:
Նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Միացյալ Նահանգներն ավելացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում:
Իրանը խստորեն դատապարտել է Վաշինգտոնի այդ որոշումները և Միացյալ Նահանգներին մեղադրել է «իրավիճակը միտումնավոր սրելու մեջ»:
Միաժամանակ, և՛ Վաշինգտոնը, և՛ Թեհրանը հայտարարել են, որ չեն ցանկանում ռազմական գործողություններ ծավալել: