Մատչելիության հղումներ

Այսօր դատարանը կհրապարակի Քոչարյանի կալանքի հարցով որոշումը


Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական նիստի ժամանակ, 16-ը մայիսի, 2019թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 16-ին կհրապարակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը։

Հինգշաբթի երեկոյան դատավոր Դավիթ Գրիգորյանը անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG