Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը


Ֆրանսիայի արտգործնախարարության շենքը Փարիզում

Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանը և Էլմար Մամեդյարովը:

Ըստ երկու երկրների պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության, Լը Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG