Մատչելիության հղումներ

«Բարոյական տեսանկյունից Բակո Սահակյանի խնդրանքին նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան». Փաշինյան


Բակո Սահակյան, Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չէ միջամտել այդ հարցին:

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», - ուրբաթ օրը Երևանում՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի վարչապետը։

«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հավելել է Փաշինյանը:

Տես նաև այստե՛ղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG