Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դադարեցնում է առևտրի հատուկ արտոնյալ ռեժիմը Անկարայի հետ


Սպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ հայտարարելով, թե հանում է Թուրքիային արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից:

Այսպիսով Միացյալ Նահանգները Թուրքիան այլևս չի դիտարկում որպես զարգացող երկիր:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Վաշինգտոնից ստացվող այս լուրի ֆոնին, թուրքական լիրան սկսել է արժեզրկվել:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կտրուկ սրվել են Անկարայի կողմից ռուսական C -400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռքբերման գործարքի պատճառով:

Ամերիկյան կողմը կտրականապես դեմ է Անկարայի կողմից ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը` պնդելով, որ դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հետ:

Թուրքական կողմը, սակայն, շարունակում է հակադարձել, որ C-400 համակարգերը գործելու են անկախ և որևէ կերպ չեն օգտագործվելու ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG