Մատչելիության հղումներ

Ուկրաինայի օրենսդիր մարմինը չունի կոալիցիա. «Ազգային ճակատ»-ը լքեց կոալիցիան


Գերագույն ռադայի նիստերից մեկը, արխիվ
Գերագույն ռադայի նիստերից մեկը, արխիվ

Ուկրաինայի օրենսդիր մարմինը չունի կոալիցիա. «Ազգային ճակատ»-ը լքեց կոալիցիան: Սա կարող է զրկել ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկուն Գերագույն ռադան ցրելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունից:

Այժմ խորհրդարանը մեկ ամիս ժամանակ ունի նոր կոալիցիա ձևավորելու համար, և միայն դրանից հետո նորընտիր նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը, բայց, եթե մինչև ընտրություններ ավելի քան կես տարի ժամանակ մնա։

Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2019 թվականի հոկտեմբերին: 2014 թվականին ընտրված Գերագույն ռադայի ներկայիս կազմում Զելենսկին չունի բավարար աջակիցներ՝ իր նախընտրական խոստումները կյանքի կոչելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG