Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 20-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3, 21-ի ցերեկը կնվազի 3-ից 4 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ից 20-ին՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG