Մատչելիության հղումներ

Չնայած պայմանավորվածությունը, հակընդդեմ ցուցարարները կրկին փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին


Armenia -- Police Line near the Court where the Case of Robert Kocharian is beeing Heard. 16May, 2019

Նիստի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ հավաքվեցին Քոչարյանի աջակիցները՝ մեծ հովանոցներով ու տարբեր բովանդակությամբ պաստառներով: Պաստառներ կային նաև հակառակ կողմում:

Կողմերն աառավոտյան պայմանավորվեցին միմյանց չվիրավորել, չհայհոյել, սակայն կարճ ժամանակ անց կրկին հնչեցին փոխադարձ վիրավորանքներ:

Իրավիճակը փոխվեց, երբ երևացին Արցախի ներկա և նախկին նախագահների մեքենաները: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ողջունեցին նրանց:

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարան եկան աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ: Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը ներկայացնելուց հետո Բակո Սահակյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ «Ազատությանը», իսկ նրա անվտանգություն ծառայության աշխատակիցները խոչընդոտեցին «Ազատության» լրագրողների աշխատանքը:

Արցախի գործող և նախկին նախագահները ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի մասնակիցների «Ամոթ» վարկարկումների ներքո հեռացան դատարանի տարածքից:

Ավելի ուշ տարածքում իրավիճակը խաղաղվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG