Մատչելիության հղումներ

Նյու Յորքի քաղաքապետը կառաջադրվի նախագահական ընտրություններում


Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, արխիվ:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, արխիվ:

Նյու Յորքի դեմոկրատական քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվելու մտադրության մասին և այսօր հրապարակել է իր հատուկ տեսաուղերձը:

57-ամյա դե Բլասիոն հայտնի է որպես հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության խիստ քննադատ:

Նա 2021 թվականին այլևս չի կարող վերընտրվել քաղաքապետ, քանի որ երկու անգամ զբաղեցրել է պաշտոնը:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու առաջադրվելու մտադրության մասին արդեն հայտնել են մի շարք անվանի քաղաքական գործիչներ, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և սենատորներ Բերնի Սանդերսն ու Էլիզաբեթ Ուորենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG