Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում արտակարգ դրություն հաղորդակցության ցանցերը պաշտպանելու համար


ԱՄՆ - Huawei ընկերության ներկայացուցչությունը, Պլանո, Տեքսաս նահանգ, մարտ, 2019թ.
ԱՄՆ - Huawei ընկերության ներկայացուցչությունը, Պլանո, Տեքսաս նահանգ, մարտ, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտակարգ դրություն, որի նպատակն է «ազգային հաղորդակցության ցանցերը պաշտպանել օտարերկրյա հակառակորդներից»:

Թրամփի գործադիր հրամանագրի համաձայն, ամերիկյան ընկերություններին արգելվում է օգտվել արտասահմանյան հեռահաղորդակցության ընկերությունների ծառայություններից և տեխնոլոգիաներից:

Հրամանագրում կոնկրետ երկրի կամ հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերության անուն չի նշվում, սակայն փորձագետների համոզմամբ, հրամանագրի արձակումը կապված է Huawei խոշորագույն չինական ընկերությունը Միացյալ Նահանգների շուկայից հեռու պահելու մտադրության հետ:

Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Չինաստանը Huawei ընկերության սարքավորումների միջոցով կարող է լրտեսական գործունեություն ծավալել: Huawei-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Վաշինգտոնը որոշ դաշնային գործակալություններին արդեն արգելել է օգտագործել Huawei-ի արտադրանքը:

Թրամփի այս կարգադրությունը հրապարակվել է մի ժամանակաշրջանում, երբ մոլորակի երկու ամենախոշոր տնտեսական տերությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը ներքաշվել են առևտրային պատերազմի մեջ և փոխադարձաբար բարձրացնում են ներմուծվող ապրանքի սակագները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG