Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյանը դատարանում է՝ որդու գործով վկայի կարգավիճակով


Ալեքսանդր Սարգսյանը դատարանում, Երևան, 16-ը մայիսի, 2019թ․

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը վկայի կարգավիճակով դատարանում է։ Նա վկա է որդու՝ Հայկ Սարգսյանի գործով, սակայն հրաժարվեց որդու դեմ ցուցմունք տալ, այնուհետև՝ նաև հարցերին պատասխանել:

Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին, հիշեցնենք, քրեական գործում ներգրավվել է 11 տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված: 2007 թվականի ապրիլի 1-ին Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ապա ոստիկանություն էր ներկայացել Ա. Ղևոնդյանը, հանձնել էր մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա: Այդպիսով՝ այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը մոտ երկու ամիս անց կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Սակայն անցած տարվա հուլիսի 3-ին, նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված՝ գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել գործի նախաքննությունը։ Արդյունքում, ըստ քննչական մամնի, պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանը 11 տարի առաջ հրազենային վնասվածքը ստացել է ոչ թե Ղևոնդյանի, այլ Հայկ Սարգսյանի արձակած կրակոցի հետևանքով։ Իսկ դեպքը տեղի էր ունեցել երրորդ նախագահի եղբորորդու բնակության վայրում՝ Թումանյան 11 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկում։

Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG