Մատչելիության հղումներ

Պուտին. «Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ ամեն ինչ փրկի»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչի, 15-ը մայիսի, 2019թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչի, 15-ը մայիսի, 2019թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ արել է Իրանի և աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնությունն ուժի մեջ պահելու համար:

Նրա խոսքերով, Իրանի շահերից չի բխում համաձայնության որոշ դրույթների սառեցումը:

Միաժամանակ, Պուտինը նկատել է տվել, որ համաձայնության ճակատագիրը կախված չէ Ռուսաստանից:

«Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացման ընթացքին: Ռուսաստանը հրշեջ ծառայություն չէ, որ փրկի ամեն ինչ: Մենք մեր դերը կատարել ենք և պատրաստ ենք հետագայում էլ կատարել, բայց դա միայն Ռուսաստանից կախված չէ, համաձայնության հարցը կախված է բոլոր դերակատարներից, այդ թվում ԱՄՆ-ից, եվրոպացիներից և Իրանից», - ասել է Պուտինը:

Այդ հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել Սոչիում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան Դեր Բելենի հետ հանդիպման ընթացքում:

Նա ընդգծել է, որ առաջինը միջուկային համաձայնությունից հրաժարված Միացյալ Նահանգները հիմա փորձում է ամեն ինչի համար մեղադրել Իրանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG