Կոռուպցիայի մեջ մեղադրվող Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերին արդեն երկրորդ անգամ ձերբակալում, ապա ազատ են արձակում բանտից:
Առաջին անգամ նրան մարտին են փոխադրել Ռիո դե Ժանեյրոյի բանտ և որոշ ժամանակ անց ազատ արձակել:
Երեկ 78-ամյա Տեմերին ազատել են Սան Պաուլուի բանտից՝ անձնագիրը հանձնելու և քաղաքից չբացակայելու պայմանով:
Բանտից դուրս գալուց հետո Տեմերն ասել է, որ ամբողջությամբ ենթարկվել է իրավապահների պահանջներին, ոչ մի կանոն չի խախտել և լրագրողներին խորհուրդ է տվել բոլոր հարցերով դիմել փաստաբանին:
Տեմերը 2016-18 թվականներին է նախագահել՝ այն բանից հետ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրված նախագահ Դիլմա Ռուսեֆին իմպիչմենտի են ենթարկել: Ռուսեֆի նախագահության օրոք Տեմերը փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել:
Իրավապահների պնդմամբ, Տեմերը ղեկավարել է հանցավոր խմբավորում, որն ընդհանուր հաշվով ստացել է մոտ 1 միլիարդ 800 միլիոն ռեալի կաշառք, ինչը հավասար է մոտ 455 միլիոն դոլարի: