Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, քվեների 315 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ մայիսի 20-ը սահմանել է որպես նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնամուտի հանդիսավոր արարողության օր:
Ավելի վաղ Գերագույն ռադան մերժել է ինաուգուրացիան մայիսի 19-ին անցկացնելու մասին Զելենսկու առաջարկը:
Վլադիմիր Զելենսկին ապրիլի 21-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում ստացել է քվեների 73 տոկոսը՝ պարտության մատնելով գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին, որի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 25 տոկոսը: