Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հնարավոր է հունիսին հանդիպեն G20-ի գագաթաժողովում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ հաջորդ ամսին Ճապոնիայում կայանալիք աշխարհի զարգացած 20 երկրների (G20) գագաթաժողովի շրջանակներում հնարավոր է հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Սոչիում կայացած Ռուսաստանի ու Ավստրիայի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում Պուտինն ասել է, թե Ռուսաստանը ամբողջովին պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ հենց որ դա թույլ տա ԱՄՆ-ի ներքին քաղաքական պայմանները:

«Հուսով եմ աստիճանաբար կստեղծվեն Մոսկվա-Վաշինգտոն կապերը վերականգնելու պայմանները, հատկապես Մյուլերի զեկույցից հետո, ինչը հաստատեց, որ դավադրություն չի եղել և Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին»,- ասել է Պուտինը:

Մայիսի 13-ին Դոնալդ Թրամփն ասել էր, որ պլանավորում է G20-ի գագաթաժողովում հանդիպել Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG