Մատչելիության հղումներ

ՌԴ պաշտպանության փոխնախարարը «պատմական սխալ» է համարում բանակը քաղաքականությունից տարանջատելը


Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը իր ծրագրային հոդվածում «պատմական սխալ» է համարել բանակը քաղաքականությունից տարանջատելը: Զինված ուժերի ռազմա-քաղաքական գլխավոր վարչության պետ, փոխնախարար Կարտապոլովի հոդվածը տպագրվելէ պաշտպանության նախարարության «Красная звезда» թերթում: Գեներալը գտնում է, որ առանց զինծառայողի քաղաքական գիտակցության, հնարավոր չէ անվտանգություն ապահովել:

Օրենքով ռուսական բանակում արգելվում է քաղաքական նպատակներ հետապնդող կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև քաղաքական ցանկացած քարոզչությունը:

Նախկին միության փլուզումից հետո Ռուսաստանի Զինված ուժերում քաղաքական պրոպագանդան վերացել էր, սակայն 2018 թվականին ռազմա-քաղաքական գլխավոր վարչությունը վերականգնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG