Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տիեզերական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենը փախել է արտասահման. «Կոմերսանտ»


Ղազախստան - Ռուսական արտադրության տիեզերանավի արձակումը Բայկոնուրի կայանից, արխիվ
Ղազախստան - Ռուսական արտադրության տիեզերանավի արձակումը Բայկոնուրի կայանից, արխիվ

Ռուսաստանի տիեզերական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Յուրի Յասկինը, ընկերությունում անցկացվող աուդիտի ընթացքում փախել է արտասահման:

Այդ ինստիտուտը էլեկտրոնային սարքավորումներ է մշակում արբանյակների և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ բալիստիկ հրթիռների համար:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ գլխավոր տնօրենը արտասահման է փախել գործուղման ժամանակ և այնտեղից աշխատանքից ազատվելու դիմում է ուղարկել: Յուրի Յասկինը գործուղման մեկնելու համար արտասահմանյան անձնագիր էր ստացել անցած ապրիլին: Ըստ թերթի տեղեկությունների՝ նա գտնվում է Հունաստանում: «Ռոսկոսմոս»-ի պաշտոնյան հաստատել է, որ փոստով ստացել են աշխատանքից ազատվելու Յասկինի դիմումը:

Այս տարվա ընթացքում Ռուսաստանի տիեզերական ոլորտի ձեռնարկություններում լայն ստուգումներ են անցկացվում: Հարուցվել է 14 քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG