Մատչելիության հղումներ

Միրզոյան․ Հեղափոխությունը Հայաստանում նոր հեռանկարներ է բացել՝ միջազգային ասպարեզում բարձրաձայնելու ԼՂ խնդիրը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ լրատվականի

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բարձրաձայնելու համատեքստում: Այսպիսի համոզմունք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանը հավաստիացրել է, որ Հայաստանի խորհրդարանականներն այսուհետ ևս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում:

Նա նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, և հավելել է, որ Հայաստանի և Արցախի միջև խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ այսօր Երևանում անցկացվող նիստը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ ու ձևաչափեր:

Աշոտ Ղուլյանը, իր հերթին, բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը և անցնելու առավել գործնական քայլերի:

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժևորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG