Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը Իրաքից դուրս է բերում «ոչ արտակարգ» ծառայությունների աշխատակիցներին


Իրաքի վարչապետ Ադել Մահդիի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը, Բաղդադ, 9 մայիսի, 2019թ․
Իրաքի վարչապետ Ադել Մահդիի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը, Բաղդադ, 9 մայիսի, 2019թ․

Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել է, որ Պետդեպարտամենտը հրահանգել է Իրաքից դուրս բերել պետական «ոչ արտակարգ» ծառայությունների աշխատակիցներին՝ կապված հարևան Իրանի հետ լարվածության աճով:

Այսօր տարածած հաղորդագրությամբ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը հայտնում է, որ հրահանգը վերաբերում է նաև դեսպանության և Իրբիլի հյուպատոսության աշխատակիցներին: Թե՛ Բաղդադում, թե՛ Իրբիլում ամերիկյան վիզայի տրամադրումը ժամանակավորապես սառեցվում է: Դեսպանությունը նաև նշում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը Իրաքում սահմանափակ հնարավորություն ունի ԱՄՆ-ի քաղաքացիներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկացիներին խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շուտ հեռանալ Իրաքից:

Մայիսի 12-ին դեսպանությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ Իրաք ճամփորդելուց: Անցած շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն էր անակնկալ այց կատարել Բաղդադ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG