Մատչելիության հղումներ

Վարչապետը Պեկինում մասնակցում է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պեկինում մասնակցում է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, որտեղ ելույթ է ունեցել:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Այն տրվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անունից:

Ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով Չինաստան ժամանած Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:

Հայաստանի կառավարության ղեկավարը նախօրեին է ժամանել Չինաստան, որտեղ նույն օրը հանդիպել է երկրի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG