Մատչելիության հղումներ

«Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն»․ Յունկեր


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Բրյուսել, 14-ը մայիսի, 2019թ.
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Բրյուսել, 14-ը մայիսի, 2019թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված համաժողովում այսօր ասել է, որ Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն:

Նա գովեստով է խոսել Թբիլիսիում 2018 թվականի մայիսին «Եվրոպական դպրոց» բացելու մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Մամուկա Բախտաձեին այն բանի համար, որ Վրաստանում բացվել է «Եվրոպական դպրոցը», դրա հիմքը դրվել է դեռ Գիորգի Կվիրիկաշվիլիի վարչապետության օրոք: Վրաստանը Եվրամիության սահմաններից դուրս առաջին երկիրն է, որտեղ «Եվրոպական դպրոց» է բացվել: Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն»,- ասել է Յունկերը:

Բրյուսելում Արևելյան գործընկերության հոբելյանական հավաքում Վրաստանը ներկայացնում են վարչապետ Մամուկա Բախտաձեն, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, նրա տեղակալ Վախթանգ Մախարոբլիաշվիլին և Բելգիայում, Լյուքսեմբուրգում ու Եվրամիությունում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG