Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտարկումը Թալիշից հյուսիս-արևելք անցել է ըստ ժամանակացույցի․ Արցախի ՊՆ


Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դիտարկումը երկու կողմից իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, այն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG