Մատչելիության հղումներ

Թրամփն ասել է, որ Ճապոնիայում կհանդիպի Պուտինին


ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպում են Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ.
ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հանդիպում են Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ.

Կրեմլը դեռ չի հաստատում այդ լուրը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ճապոնիայում հունիսին գումարվող «Մեծ քսանի» գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թրամփն այդ մասին հաղորդել է երեկ Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ընթացքում:

Մինչդեռ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան Վաշինգտոնից որևէ հայտ չի ստացել Թրամփի և Պուտինի հանդիպման կազմակերպման վերաբերյալ: «Մենք դիմում չենք ստացել, չկա նաև համաձայնություն», - նշել է Պեսկովը:

Երեկ «Կոմերսանտ» պարբերականը հաղորդել է, որ Սպիտակ տունը դիմել է Կրեմլին երկու լիդերների հանդիպումը Ճապոնիայում անցկացնելու առաջարկով:

Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ, այսօր Սոչի մեկնած պետքարտուղար Մայք Փոմփեոն, ի շարս այլ հարցերի, Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի նաև երկու նախագահների հանդիպման թեման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG