Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը ժամանել է Չինաստան


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստան:

Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը, ինչից հետո նրանց ողջունել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Էրլունը:

Երեկոյան տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, նաև հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մայիսի 14-16-ը աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի նաև Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ, կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա կլինեն համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG