Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Մերձավոր Արևելքում մինչև 120-հազարանոց զորք տեղակայելու ծրագրեր է դիտարկում․ NYT


ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահան, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահան, արխիվ

Սպիտակ տունը դիտարկում է ռազմական ծրագրեր, որոնցով կարող է մինչև 120 հազար զինծառայող տեղակայել Մերձավոր Արևելքում, եթե Իրանը հարձակվի ամերիկյան ուժերի վրա կամ ակտիվացնի աշխատանքը միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է The New York Times-ը:

Հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներին՝ պարբերականը պնդում է, թե ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը անցած շաբաթ ներկայացրել է այդ ծրագիրը նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության գծով խորհրդականներին: Նշվում է, որ ծրագիրը չի նախատեսում ցամաքային հարձակում Իրանի դեմ:

Սպիտակ տունն ու Պենտագոնը չեն արձագանքել այս հաղորդագրությանը, որ հրապարակվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարված հարաբերությունների ֆոնին:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգները ավելացրեց իր ռազմական կարողությունները Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում՝ այստեղ դեսանտային ռազմանավ և Patriot հրթիռային մարտկոց տեղակայելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG