Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարում են, որ թագավորությանը պատկանող երկու տանկերները նախօրեին հարձակման են ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստում:
«Տեղի ունեցածը դիվերսիոն գործողություն է, որի նպատակն էր ապակայունացնել էներգակիրների համաշխարհային շուկան», - նշված է Սաուդյան Արաբիայի կառավարության այսօր տարածած հայտարարության մեջ:
Հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ չորս նավ է տուժել: Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ սկսել են միջադեպի հետաքննությունը, հավելյալ մանրամասներ չհաղորդելով: