Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան զորքերին


Մարտական օդանավեր Պարսից և Օմանի ծովածոցերը կապող Հորմուզի նեղուցում խարսխված «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա, արխիվ
Մարտական օդանավեր Պարսից և Օմանի ծովածոցերը կապող Հորմուզի նեղուցում խարսխված «Աբրահամ Լինկոլն» ավիակրի վրա, արխիվ

«Աբրահամ Լինկոլն» ավիակրի մուտքը Պարսից ծոց Իրանի համար ոչ թե սպառնալիք է, այլ հնարավորություն». - իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում ընդգրկված ավիացիոն ստորաբաժանումների հրամանատար Ամիրալի Հաջիզադեն:

«Նախկինում 40-50 օդանավ և շուրջ 6 հազար զինծառայող տեղափոխող ավիակիրը մեզ համար լուրջ վտանգ կներկայացներ: Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է, և սպառնալիքը վերածվել է հնարավորության: Եթե որևէ քայլի դիմեն, հարված կստանան գլխին», - հայտարարել է իրանցի զինվորականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG