Մատչելիության հղումներ

Լիտվայում ամփոփվել են նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները

Լիտվա - Նախագահական ընտրությունների քվեարկությունը Վիլնյուսի ընտրատեղամասերից մեկում, 12-ը մայիսի, 2019թ․
Լիտվա - Նախագահական ընտրությունների քվեարկությունը Վիլնյուսի ընտրատեղամասերից մեկում, 12-ը մայիսի, 2019թ․

Կիրակի օրը Լիտվայում կայացած նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել ստանալ քվեների կեսից ավելին: Առավելագույն թվով քվեներ են ստացել ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն և տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան:

Երկրորդ փուլ անցած թեկնածուները գրեթե հավասար թվով քվեներ են ստացել` 31 և 30 տոկոս համապատասխանաբար:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Լիտվայում անցկացվելու է մայիսի 26-ին:

XS
SM
MD
LG