Մատչելիության հղումներ

«Հայաստանն ապրում է ապագայի նկատմամբ հույսով, չնայած ամեն երրորդը երկրում աղքատ է»


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Ռուսական «Գազետա»-ն «Նախ տրանսգենդերները, հետո՝ թոշակները. Հայաստանը Եվրոպայի ճանապարհի կեսին» վերնագրով ծավալուն հոդված է տեղադրել իր կայքում։

Հոդվածում, մասնավորապես, նշված է, որ հետխորհրդային երկրներից Հայաստանում կենսամակարդակն այսօր ամենացածրերից է՝ միջին աշխատավարձը 400 դոլարի չափի է։

«Գազետա»-ն նշում է, թե սա մակրոտնտեսական ցուցանիշ է միայն, իրականում հայաստանցիների մեծ մասը 300 դոլարից պակաս է վաստակում, միջին թոշակն էլ ընդամենը 85 դոլարի չափի է։

Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների, Ռուսաստան մեկնած հայաստանցիների թիվը 2018-ին կազմել է 14 հազար 400 մարդ, իսկ 2017-ին` 14 հազար մարդ։

«Սա իհարկե չնչին տարբերություն է։ Սակայն 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար բավականին լուրջ թիվ է», - գրել է Ռուստեմ Ֆալյախովը՝ շարունակելով. - «Աշխատավոր միգրանտների ցուցակում Ռուսաստանում հայաստանցիները չորրորդ հորիզոնականն են զբաղեցնում Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքացիներից հետո, բայց Հայաստանն այսօր ապրում է ապագայի նկատմամբ հույսով, չնայած, որ ամեն երրորդ բնակիչը երկրում նույնիսկ պաշտոնական տվյալներով աղքատ է։ Սակայն եթե կարդանք հայկական մամուլը, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը կա՛մ Եվրամիության անդամ երկիր է, կա՛մ Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Այնպիսի տպավորություն է, որ հայաստանցիներին ամենից շատ հետաքրքրում են տրանսգենդերների հետ կապված խնդիրները, օրինակ, ինչը բնորոշ է արևմտյան երկրներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG