Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին կոչ է արել Իրանի քաղաքական ուժերին միավորվել՝ դիմագրավելու ԱՄՆ֊ի ճնշումներին


Իրանի նախագահը կոչ է արել երկրի քաղաքական ուժերին միավորվել՝ դիմակայելու Վաշինգտոնի սահմանած ֆինանսական պատժամիջոցներին ու դրանց պատճառով ի հայտ եկած տնտեսական դժվարություններին:

«Հակառակորդի այս ճնշումները աննախադեպ են Իսլամական հեղափոխության պատմության մեջ», - ասել է Հասան Ռոհանին, ընդգծելով. ֊ «Անգամ 1980-88-ի իրաքյան պատերազմի ժամանակ երկիրը որևէ խնդիր չի ունեցել բանկերի, արտահանումների կամ ներկրումների հետ կապված։ Սակայն ես չեմ հուսահատվում, և հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարին դրությունը, եթե միասնական լինենք»։

Մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված համաձյանագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, պնդելով, թե Իսլամական պետությունը շարունակում է միջուկային ծրագիրը և ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG