Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստ է ապահովել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը


Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են ապահովել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը՝ հայտարարել է Երիտասարդության և սպորտի նախարարության խոսնակ Սամայա Մամեդովան:

«Ինչպես և նախկինում՝ Ադրբեջանում անցկացված Եվրոպական խաղերի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի և այլ կարևոր մրցաշարերի ժամանակ, մեր կառավարությունը մասնակից պետություններին նամակ է ուղարկել՝ անվտանգությունը ապահովելու վերաբերյալ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան, ընդգծելով՝ պնդումները, թե Բաքուն չի երաշխավորում Մխիթարյանի անվտանգությունը, իրականությանը չեն համապատասխանում:

Մայիսի 29-ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի եղրափակիչ հանդիպումը անգլիական «Արսենալի» և «Չելսիի» միջև: Մինչ այդ Մխիթարյանը երկու անգամ չէր մասնակցել Բաքվում կայացած ֆուտբոլային հանդիպումներին, ըստ մարզիչների՝ անվտանգության նկատառումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG