Մատչելիության հղումներ

Շիրակի պետական համալսարանում կրկին չհաջողվեց ռեկտոր ընտրել


Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար այսօր արդեն երկրորդ անգամ կայացած մրցույթում ևս չհաջողվեց ռեկտոր ընտրել:

Առաջադրված չորս թեկնածուներից Լուսինե Ֆլջյանը ստացավ 6, Անդրանիկ Սարգսյանը 9 ձայն: Բոլորին դեմ է քվեարկել 5 հոգի: Բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշեց ընտրությունը համարել չկայացած ու նոր ընտրություն հայտարարել, որի ժամկետները կորոշվեն հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին:

Հիշեցնենք՝ մարտի 2֊ին կայացած ընտրությունների ժամանակ էլ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ստանալ անհրաժեշտ ձայների քանակը և նոր մրցույթ հայտարարվեց:

Ռեկտորի պաշտոնը արդեն մոտ մեկ տարի է ինչ թափուր է: Հանրապետական նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց անցած տարի բուհում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո: Նախկին ռեկտորին բուհի մի քանի դասախոսներ ու ուսանողներ մեղադրում էին չարաշահումների ու ապօրինությունների մեջ: Ի դեպ, Սահակ Մինասյանը վերջերս լքեց նաև Հանրապետականի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG