Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել կեղտոտ նավթի պատճառով


Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իր երկիրը հարյուր միլիոնավոր դոլարների կորուստ է կրել Ռուսաստանից ստացած կեղտոտ նավթի պատճառով:

«Մենք զրկվել ենք եկամտից, տարանցման գումարներից և կորցրել հսկայական եկամուտներ»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, հույս հայտնելով, որ Ռուսաստանը չի վիճարկի վնասի այն չափը, որը կորոշեն մասնագետները:

Ապրիլի 19-ին Բելառուսը հայտարարեց, թե Ռուսաստանից ստացվող նավթի որակը կտրուկ վատթարացել է: Օրեր անց Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ընդունեց, որ նավթն աղտոտված է՝ խոստանալով պատժել մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG