Մատչելիության հղումներ

Բաքուն ակնկարկում է, թե Հենրիխ Մխիթարյանը կարող է անարգել մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին


Պաշտոնական Բաքուն ակնարկում է, թե «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մայիսի 29-ին անարգել ժամանել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու: Պատասխանելով Associated Press-ի հարցմանը՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է. - «Ադրբեջանում բազմաթիվ խոշոր մարզական մրցաշարեր են անցկացվել, որոնց հայ մարզիկներ են մասնակցել, սպորտն ու քաղաքականությունը չպետք է միախառնել»:

«Արսենալը», մինչդեռ, երեկ հայտարարել է, թե անհրաժեշտ երաշխիքները չի ստացվել Մխիթարյանի անվտանգության ու Ադրբեջան ժամանելու հետ կապված, և խիստ մտահոգված է, որ դրա պատճառով հայազգի ֆուտբոլիստը կարող է դուրս մնալ եզրափակիչ խաղից:

«Մխիթարյանի մասնակցությունը կարևոր է ոչ միայն նրա, այլև՝ «Արսենալի» համար», - ընդգծել էր ակումբի խոսնակը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին Associated Press-ին ուղարկված նամակում գրել է, թե երաշխիքներ է ստացել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որ Մխիթարյանը Ադրբեջան մտնելու և այնտեղ մնալու հետ կապված խնդիր չի ունենա:

«ՈՒԵՖԱ-ի պատասխանում, սակայն, որևէ բան չի ասվում Ադրբեջանի կառավարության կողմից տրված երաշխիքների մասին», - ընդգծում է գործակալությունը:

Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ չի մեկնել Բաքու՝ «Դորտմունդի Բավարիայի» և «Արսենալի» կազմում: Մարզիչներն այս որոշումը բացատրել էին նրա անվտանգության նկատառումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG